Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Եկեղեցու դեմ կռիվ տալը, խոշոր հաշվով, թեթևամտություն է և սխալ հաշվարկ

Եկեղեցու դեմ կռիվ տալը, խոշոր հաշվով, թեթևամտություն է և սխալ հաշվարկ
16.10.2025 | 14:08

Կարևոր է հասկանալ, որ Հայոց եկեղեցու նկատմամբ սկսված զանգվածային բռնաճնշումները Հայաստանի դեմ ուղղված համընդհանուր թշնամական հարձակման ընդամենը մեկ, թեև շատ կարևոր ուղղություն են։ Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է օտար տիրապետության տակ, հայոց ազգային կառույցների, ազատագրական խորհրդանիշների, դիմադրության գաղափարների, ինչպես նաև հին ու նոր հերոսների դեմ հարձակումները շարունակվելու են համակարգված ու մեթոդիկ կերպով։

Ինչպես մի քանի անգամ նշել եմ, ամենուշը տասը օրը մեկ հայությունը ցնցվում է անսպասելի նոր հարվածից։ Այսօր հերթական ուժգին տեղեկատվական-հոգեբանական գրոհն էր։ Ոչ ուշ, քան տասը օր անց՝ կհետևի Փաշինյանի կամ Ալիևի հաջորդ ուժգին հարվածը։ Կանխատեսենք, որպեսզի, նախ, չցնցվենք, ապա՝ դիմագրավենք։

Բարեբախտաբար, Հայոց եկեղեցին և հայ հոգևորականությունը ամուր կանգնած են իրենց դիրքերում։ Եկեղեցու դեմ կռիվ տալը, խոշոր հաշվով, թեթևամտություն է և սխալ հաշվարկ։ Եվ որքան երկարաձգվի եկեղեցու դեմ ՔՊ/Փաշինյանի գրոհը, այնքան մեծ է հավանականությունը, որ հայ հասարակությունը կսկսի ցույց տալ ակտիվության առաջին նշանները։ Հույսի համար բոլոր հիմքերը կան։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 3805

Մեկնաբանություններ